Ռուս և հայ ժողովուրդները թույլ չեն տա, որ երկու երկրների միջև հարաբերությունները փլուզվեն, որքան էլ դա ցանկանան Արևմուտքում. ռուս սենատոր

Ռուս և հայ ժողովուրդները թույլ չեն տա, որ երկրների միջև հարաբերությունները փլուզվեն, ինչքան էլ դա ցանկանան Արևմուտքում, ասել է ռուս սենատոր Ալեքսանդր Բաշկինը։  Այս մասին հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան:

Բաշկինը Հայաստանի իշխանությունների կողմից արված վերջին հայտարարությունները անվանել է երկրների միջև հարաբերությունները բարդացնելու փորձ․ «Ոչինչ չի ստացվի»,- նշել է նա։

Հայաստանի ղեկավարության գործողություններն ու խոսքերը չեն արտացոլում ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների մակարդակը։ Պետք է տարանջատել այն, թե ինչ են հայտարարում առանձին քաղաքական գործիչներ, և այն, թե ինչ են մտածում հասարակ քաղաքացիները,- ընդգծել է սենատորը։