ԱՄՆ նախագահի որդուն՝ Հանթեր Բայդենին մեղադրանք է առաջադրվել․ նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում

Դելավերում երդվյալ ատենակալները հաստատել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ մեղադրանքները՝ զենքի հետ կապված երեք հանցագործությունների համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է մեղադրանքի տեքստով հրապարակված փաստաթղթում:

Մասնավորապես, երկու իրավախախտումները կապված են այն բանի հետ, որ 2018 թվականին Colt Cobra ատրճանակ գնելիս նա գրավոր ստել է, թե թմրանյութեր չի օգտագործում։ «Հանթեր Բայդենը գրավոր դիմում է ներկայացրել 4473 ձևաթղթով (փաստաթուղթ, որը լրացվում է հրազենի գնման ժամանակ-խմբ․)՝ նշելով, որ նա չի ընդունում և կախվածություն չունի որևէ խթանիչից, թմրանյութից, չնայած գիտեր, որ նման պնդումը կեղծ է»,- ասվում է փաստաթղթում:

Երրորդ մեղադրանքը կապված է օրենքի խախտման հետ, որն արգելում է թմրամոլներին հրազեն ունենալ։

Առաջադրված մեղադրանքների համակցությամբ Հանթերին կարող է սպառնալ մինչև 25 տարվա ազատազրկում. մեղադրանքների երկու կետերը նախատեսում են առավելագույն պատիժ 10 տարվա ազատազրկման և 250 հազար դոլարի տուգանքի տեսքով, երրորդ իրավախախտումը նախատեսում է 5 տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք: