Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ում շարունակվող լարվածությամբ, այն նույնիսկ աճի միտում ունի․ Պեսկով

Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ, քանի որ այն չի հանդարտվում և նույնիսկ աճի միտում ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն դրսևորել՝ գործելով երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով, իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո»,-ասել է նա։