Խոսք լինել անգամ չի կարող. Լեհաստանի նախագահը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին

Այս պահին Ուկրաինային հնարավոր չէ ընդունել ՆԱՏՕ, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Ի սկզբանե մենք, իհարկե, հասկանում էինք, որ դա շատ բարդ հարց է։ Մասնավորապես, դա դժվար է պարզապես այն պատճառով, որ պատերազմ է ընթանում, և մենք բոլորս հիանալի գիտակցում էինք, որ Ուկրաինային որպես ՆԱՏՕ–ի լիիրավ անդամ ընդունելու մասին այս պահին խոսք լինել չի կարող», – Դուդայի խոսքը մեջբերում է РАР գործակալությունը։

Նրա խոսքով՝ դաշինքին Ուկրաինայի անդամակցությունն արգելակող գլխավոր գործոնը գործող զինված հակամարտությունն է, քանի որ, համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի կոլեկտիվ պաշտպանության պարտավորության 5-րդ հոդվածի, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ այս պահին կնշանակի ՆԱՏՕ-ի մուտքը Ռուսաստանի հետ պատերազմի մեջ:

«Այդ պատճառով ակնհայտ էր, որ ՆԱՏՕ – ի երկրները չեն համաձայնի», – ընդգծել է Դուդան: