ԱՄՆ-ում մի շատ լավ օրենք կա, որը արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «ԱՄՆ-ում մի շատ լավ օրենք կա, որը կոչվում է «Ազատության աջակցության ակտ»

Ըստ այդ օրենքի 907-րդ բանաձևի (հոդվածի) «ԱՄՆ կառավարությանը արգելվում է որևէ օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ նախագահը չի համոզվել և տեղեկացրել այդ մասին Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Օրենքն ընդունվել է 1992թ., սակայն կարծես գրված է այսօրվա համար: Տեսնենք, թե ԱՄՆ կառավարությունն ինչ է անելու այս ուղղությամբ»: