Խաղաղության պայմանագրի մասին մեր մեկնաբանություններն արդեն ուղարկել ենք Հայաստանին․ Ադրբեջանի ԱԳՆ

Խաղաղության պայմանագրի մասին մեր մեկնաբանություններն արդեն ուղարկել ենք Հայաստանին։ Այս մասին նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան անդրադարձել է հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկությանն այն մասին, թե ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի դիտարկումներին՝ նշելով, որ այդ լուրերն իբրև իրական չեն և Բաքուն ուղարկել է իր նկատառումները։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը ասաց, որ իր տեղեկություններով, ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, թե հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։