Դա հերթական առասպելաբանության ոլորտից է. Զախարովան ՀՀ-ում «Վագների» մարտիկների առկայության մասին

Ինչի մասին ենք մենք խոսում, դա հերթական առասպելաբանության ոլորտից է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով լուրն այն մասին, թե Հայաստանում են գտնվում «Վագներ» ՄՌԿ 3 հազար մարտիկներ, որոնք տեղի ուժերի օգնությամբ պետք է իրականացնեն հեղաշրջում և իշխանազրկեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Կա՞ն լուսանկարներ։ Գուցե տեսանյութե՞ր կան։ Ինչի՞ հիման վրա են արվում այդպիսի հայտարարությունները։ Իսկ ինչո՞ւ միայն երեք։ Իսկ ինչո՞ւ ոչ երեք կվադրիլիոն կամ մեկուկես մարդ։ Որտեղի՞ց է վերցվում այս ամենը, որտե՞ղ են փաստերը։ Որտե՞ղ է գոնե ինչ-որ կապը տեղանքի հետ։ Որտե՞ղ են նրանք, եթե խոսքը նման քանակությամբ մարդկանց մասին է։ Դա հո միլիարդ բնակչություն ունեցող երկիր չէ՞։ Դա, այնուամենայնիվ, երկիր է ոչ այդպիսի մասշտաբների բնակչությամբ։ Դե, հավանաբար, կտեսնեին այդ մարդկանց։ Ինչպես ասում են՝ կբացահայտեին։ Դա հերթական առասպելաբանության ոլորտից է։ Ես դա կարող եմ որակել որպես տեղեկատվության նետում, և ի դեպ,  ուշադրություն եմ հրավիրում Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինի մեկնաբանություններին, ուղիղ մեջբերում եմ, շատ դիպուկ է որակել՝  ասելով՝ «կաղ ձիու զառանցանք» («Бред сивой кобылы»)։ Համաձայն եմ, որ Գրիգորի Կարասինը նշել է, որ առհասարակ պետք է թվեր, փաստեր լինեն, գոնե ինչ-որ բան։ Եվ որ գլխավորն է՝ երեք հազարը հո երեք մարդ չէ՞։ Դա հո մարդկանց փոքր խումբ չէ՞, որը կարող է կորչել»,- նշել է Զախարովան։