«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին, «Պատիվ ունեմ»-ը՝ ոչ

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի այսօր կայանալիք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին։ Այս մասին  հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին։ Հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախորդ նստաշրջանում բազմիցս բոյկոտել են ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի նիստերը, ինչպես նաև վարչապետի մասնակցությամբ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը։