Պուտինն ու Կիմ Չեն Ընը հանդիպել են «Վոստոչնի» տիեզերակայանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, որը ժամանել է «Վոստոչնի» տիեզերակայան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Շնորհակալություն, որ չնայած զբաղված լինելուն, մեզ հրավիրեցիք»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը Պուտինին:

Ի պատասխան՝ ՌԴ նախագահը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում ԿԺԴՀ-ի համար նշանակալի ամսաթվերին:

«Ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ։ Մանավանդ որ նման իրադարձություններ եղել են՝ հանրապետության կազմավորման 75 – ամյակը, ազատագրման համար մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը», – ընդգծել է Պուտինը։

Այնուհետև ՏԱՍՍ-ը տեղեկացրել է, որ «Վոստոչնի» տիեզերակայանում էլ սկսվել են բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև։

Զրույցը տեղի է ունենում «Սոյուզ-2» տիեզերական հրթիռային համալիրի տեխնիկական համալիրի ինժեներական շենքի առաջին հարկի նիստերի սենյակում։ Բանակցություններին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունների անդամները։Զրույցը տեղի է ունենում «Սոյուզ-2» տիեզերական հրթիռային համալիրի տեխնիկական համալիրի ինժեներական շենքի առաջին հարկի նիստերի սենյակում։ Բանակցություններին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունների անդամները։

Վերջին անգամ, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Վլադիվոստոկ էր եկել Պուտինի հետ հանդիպելու 2019 թվականին, նրանց ընդլայնված բանակցությունները տևել էին մոտ երեքուկես ժամ։

Ավելի վաղ ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, առաջնորդները հիմնականում կքննարկեն երկկողմ հարաբերություններին, երկկողմ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերին և մշակութային փոխանակմանը վերաբերող հարցեր։ Նա պարզաբանել է, որ կարելի է խոսել նաև զգայուն ոլորտներում փոխգործակցության մասին, սակայն այդ թեմաները չպետք է հրապարակվեն։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով, ակնկալվում է նաև մտքերի հարուստ փոխանակում տարածաշրջանում տիրող իրավիճակի և ընդհանրապես միջազգային հարցերի շուրջ։