Ադրբեջանում բլոգերին ձերբակալել են բանակի մասին տեղեկություններ հրապարակելու համար

Ադրբեջանում բլոգեր Փարվիզ Իբրահիմլիին 15 օրով կալանավորել են բանակի մասին տեղեկություններ հրապարակելու համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա «Տիկտոկ» հավելվածի կեղծ հաշիվների միջոցով կեղծ տեղեկություններ է տարածել ադրբեջանական բանակի մարտական գործողությունների եւ կորուստների մասին։  Քանի որ ձերբակալվածի գործողությունները վարչական իրավախախտման հատկանիշներ են պարունակում, նրա վերաբերյալ հավաքված նյութերն ուղարկվել են դատարան։