Պուտինը հայտարարել է, որ վերջերս Փաշինյանից ընդարձակ նամակ է ստացել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կապի մեջ է գտնվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրենց շփման մեջ խնդիր չկա։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Նա ինձ ընդարձակ նամակ է ուղարկել, մենք կապի մեջ ենք, խնդիրներ չունենք ոչ Հայաստանի և ոչ էլ վարչապետ Փաշինյանի հետ»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Արևելյան տնտեսական ֆորումն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը Վլադիվոստոկում։