Զինղեկների աշխատավարձի նվազեցում չկա. հաշվարկման ձևը չի փոխվում․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ուսուցիչներ,

Զինղեկների աշխատավարձի նվազեցում չկա. հաշվարկման ձևը չի փոխվում։

Թեմատիկ պլանների մասով կարգով սկզբնապես տրված կառուցվածքից դուրս որևէ բան չի պահանջվի։ Վաղը կլինի համապատասխան պարզաբանումը։

Չափորոշչի ներդրման մասով այլ հարցեր ունենալու դեպքում խնդրում եմ դիմեք նախարարություն»։

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե զինղեկների աշխատավարձը կրճատվում է 50 տոկոսով։