Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Երևանում այսօր և սեպտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, սեպտեմբերի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 13-ին, 14-ին, 16-ին՝ առանձին շրջաններում, 12-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ի և 12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սեպտեմբերի 13-16-ն աստիճանաբար նունքան կբարձրանա։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։