Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ Արցախի համար

Բեռլինը լրացուցիչ 2 մլն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղի համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը։

«Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շատ լարված է։ Կարևոր է, որ օգնությունն այժմ հասնի, ուստի մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը», – ասվում է X-ում դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ: