ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հերքել է համացանցում տարածվող լուրերը՝ սահմանամերձ շրջաններ չայցելելու զգուշացման վերաբերյալ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին հերքել է համացանցում տարածվող այն տեղեկատվությունը, որ Ֆրանսիայի դեսպանությունը զգուշացնում է չայցելել ՀՀ սահմանամերձ մարզեր՝ մասնավորապես Սյունիք եւ Վարդենիս:

«Ֆեյք լուր, մեր ճամփորդական խորհրդատուն Հայստանի համար չի թարմացվել 2023 թվականի հուլիսի 18-ից»,- գրել է դեսպանը սոցցանցի իր էջում: