Արցախի պետնախարար Սամվել Շահրամանյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ

ԱՀ պետնախարար Սամվել Շահրամանյանը խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների անդամների և անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ:

Արցախի կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախում օր-օրի խորացող ճգնաժամային իրավիճակը և դրանից բխող խնդիրները որոշակի չափով մեղմելու ուղղությունները:

Հանդիպումներին անդրադարձ է եղել Արցախի ներքաղաքական կացությունը, առաջիկայում սպասվող Հանրապետության նախագահի ընտրությանը:

Նշենք, որ Արցախի ԱԺ 5 խմբակցություններից 4-ը Արցախի նախագահի պաշտոնում տեսնում է հենց Շահրամանյանին: Դեմ է միայն Սամվել Բաբայանի գլխավորած «Միացյալ Հայաստան» խմբակցությունը, որը թվով երկրորդն է խորհրդարանում: