44-օրյա պատերազմի ժամանակ վնասված ավտոմեքենաների սեփականատերերը փոխհատուցում կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց, որի համաձայն փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց ավտոմեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։

Մասնավորապես, 88 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով (88 տրանսպորտային միջոցներից 11-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում և առկա չէ, 77-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան):

Այդ գումարը ՊՆ-ին կհատկացվի ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից:

Նշենք, որ պատերազմից անցել է 3 տարի, և կառավարությունը նոր փորձում է լուծել տուժած քաղաքացիների հարցերը: