Ստամբուլը ջրի տակ. հեղեղվել են նոտ 18000 բնակելի տներ

Թուրքիայի արևմուտքում հեղեղումներ են։

Ստամբուլում երեքշաբթի երեկոյան տեղացած տեղատարափ անձրևների հետևանքով հեղեղվել են նոտ 18000 բնակելի տներ, խանութներ, օֆիսներ։ հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, պաշտպանության նախարարությունը զինվորականների խումբ է ուղարկել աղետի գոտի։ Այս մասին տեղեկացրել է Ստամբուլի նահանգապետի վարչությունը։  Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր անհետ կորած 5 մարդու մասին։։

«Մենք գտել ենք ջրհեղեղի հետևանքով արգելափակվածներից երկուսի դիերը, ևս չորսի որոնումները շարունակվում են: Հուսով ենք, որ նրանց առողջ կգտնենք, քանի որ այս հատվածում կան ելքեր դեպի մայրուղի», – ասել է Քիրքլարելիի նահանգապետ Բիրոլ Էքիջին, որը տեղում համակարգում է փրկարարական աշխատանքները։