Հերթական անգամ բորշը սարքում է Նիկոլը, իսկ տակից դուրս գալը թողնում է ժողովրդի վրա

Երբ դու Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, ԵՄ դիտորդներին բերում ես Հայաստան, Ռուսաստանին համարում ես գրեթե թշնամի, Ուկրաինա հումանիտար օգնություն ես ուղարկում ու Թուրքիայից «դրական ազդակներ» ես ստանում, առնվազն անմեղսունակ ես։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Հասկանո՞ւմ եք սպառնալիքները։
Ո՞վ է այս ամենից հետո սատարելու մեզ։
Նիկոլի հիմար քայլերի արդյունքում մենք հերթական անգամ միայնակ ենք մնալու սպասվող մարտահրավերների դիմակայելու ժամանակ։
«Տրոյական ձի»-ն արդեն բացում է Հայաստանի սահմանները ներսից։
Հերթական անգամ բորշը սարքում է Նիկոլը, իսկ տակից դուրս գալը թողնում է ժողովրդի վրա»։