Իմ սիրելի հայեր, իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23-ին աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի երևանյան մեգահամերգն է։ Մինչ այդ ռեպ երգիչը ինստագրամյան գրառում է կատարել․ «Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին։ Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»։

Հիշեցնենք նաև, որ բավականին մեծ աղմուկ բարձրացավ հասարակության շրջանում, անգամ ստորագրահավաք կազմակերպվեց մենահամերգի դեմ։ Իսկ Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել ռեփերի համերգը Երևանում կազմակերպելու համար։