Արցախում սեպտեմբերի 5-ից սկսում է եգիպտացորենի բերքի ընդունումն ու մթերումը

Սեպտեմբերի 5-ից սկսում է եգիպտացորենի բերքի ընդունումն ու մթերումը՝ ինչպես իրավաբանական այնպես էլ ֆիզիկական անձանցից: Այս մասին տեղեկացնում են ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:

«Եգիպտացորենի ընդունման և մթերման համար սահմանված են հետևյալ պայմանները՝

Եգիպտացորենի մեկ կիլոգրամի արժեքը ՝ 250 դրամ է, առավելագույն խոնավությունը՝ 14 տոկոս:

Նշենք նաև, որ հանձնված եգիպտացորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝/ 047/95 90 66 կամ դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ»,- նշված է հայտարարության մեջ: