Արմեն Գասպարյանը նշանակվել է առողջապահության փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է ՀՀ առողջապահության փոխնախարար։

Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: