Սոչիում սկսվել են Պուտինի և Էրդողանի բանակցությունները

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել են բանակցությունները։ Հանդիպումն ընթանում է Սոչիի «Ռուս» առողջարանի կայսերական շենքի Կանաչ սրահում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախատեսվում է, որ քննարկումը կսկսվի պատվիրակությունների մասնակցությամբ, ապա պետությունների ղեկավարները կշարունակեն նեղ կազմով բանակցությունները, որոնք կանցկացվեն ճաշի ձևաչափով։