Արցախի անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք

Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ այսօր ժամը 10:00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք:

ՀԱՍԵ Արցախի թեմից հայտնում են, որ հավարտ արարողության կայցելենք Եղբայրական գերեզման-հուշահամալիր, որտեղ կկատարվի հոգեհանգստյան կարգ:

«Հրավիրում ենք մասնակից լինելու Արցախի խաղաղության և բարօրության համար կատարվող աղոթքին»,- նշում են Արցախի թեմից։