Չնայած ստեղծված իրավիճակին` Սոթքի առաջին դասարանցիների միջոցառումը կայացել է

Սոթք վարչական շրջանն այս տարի ունի 15 առաջին դասարանցի։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է վարչական շրջանի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

«Չնայած ստեղծված իրավիճակին` Սոթքի առաջին դասարանցիները, բոլոր առաջին դասարանցիների պես, այս առավոտ ծաղիկներով գնացել են դպրոց, կայացել է նախապես ծրագրած միջոցառումը։ Բարի երթ ձեզ սիրելի դպրոցականներ և խաղաղություն մեր երկրին…»,- գրել է Սևակ Խաչատրյանը՝ հրապարակելով առաջին դասարանցիների լուսանկարները։

Ավելի վաղ ՊՆ-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից: