Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր պետնախարարին

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը  կառավարության ադամներին և պետական կառավարման այլ մարմինների, դատական համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել ԱՀ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը, շնորհակալություն հատնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար,  ներկայացրել է իր հրաժարականի դրդապատճառները։ Նշելով,  որ   մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ դրա հաղթահարումը և իրավական ճանապարհով իշխանափոխության  իրականացումը պետականության պահպանման  համար կարևոր նշանակություն ունեն:

Արայիկ Հարությունյանը գործընկերներին  հորդորել է  սթափորեն գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը`  երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու, ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Նա շնորհակալություն է հայտնել Գուրգեն Ներսիսյանին երկրի համար բարդ ժամանակաընթացքում պետական կառավարման համակարգում պատասխանատվություն ստանձնելու համար և Սամվել Շահրամանյանին՝ պատմական ծանր  ժամանակաշրջանում պետական նախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկն ընդունելու համար: