Ուստարվա մեկնարկը՝ պաշարված Արցախում (տեսանյութ)

Սեպտեմբերի 1-ն առաջին անգամ առանց ծաղիկների, առանց ճոխությունների: Մարդկանց դեմքի ժպիտն էլ լիարժեք չէ, բայց, այնուամենայնիվ, թե դպրոցի կոլեկտիվը , և թե ծնողները փորձել են անտեսել բոլոր խնդիրները՝ հույս ունենալով, որ իրավիճակն այս երկար չի տևի: Հատկապես օրն առանձնահատուկ է առաջին դասարանցիների համար: Առաջին զանգը նրանց համար հնչել է՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկը: Ստեփանակերտի համար 1 դպրոցի առաջին դասարանցիներին շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարը:

Արցախի Հանրայինի տեսանյութը