Միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում պետք է տալ, ԼՂ բնակչությանը ցեղասպանական վտանգի առաջ է

2023 թվականի օգոստոսի 23-ին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական (2004-2007), մարդու իրավունքների պրոֆեսոր, իրավաբանների միջազգային հանձնաժողովի հանձնակատար, ՄԱԿ-ի խոշտանգումների գծով նախկին հատուկ զեկուցող (2010-2016) Խուան Մենդեզը ներկայացրել է նախնական կարծիք՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և միջազգային հանրության կողմից ծանրագույն ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ստեղծված հանգամանքներում, կարծում եմ, որ վերոշարադրված փաստերը բավարար հիմք են միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում տալու առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնում է [ցեղասպանական վտանգ]՝ «լուրջ մարմնական կամ հոգեկան վնասի պատճառում խմբի անդամներին» (Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի բ պարբերություն):

Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվել են կանխելու հանցագործությունը, և միջազգային հանրությունը պետք է իրականացնի այս [Արցախի] բնակչությանը պաշտպանելու իր պարտականությունները:

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։