Վրաստանի իշխող կուսակցությունը պատրաստվում է իմփիչմենթի ենթարկել նախագահին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսում, չնայած կառավարության մերժմանը, նրա՝ Եվրոպա մեկնելու պատճառով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»ն:

«Իմպիչմենտն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցություն, և, համապատասխանաբար, առանց արմատական ընդդիմության ձայների, այն կատարման հեռանկար չունի: Սակայն, չնայած դրան, կուսակցության քաղխորհրդի նիստում մենք որոշել ենք նախագահի դեմ իմպիչմենտի ընթացակարգ սկսել»,-ասել է Կոբախիձեն։