Ռոբերտ Քոչարյանը ևս կմասնակցի սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Ազատության հրապարակում սեպտեմբերի 2-ի կայանալիք ընդդիմության հանրահավաքին։ Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը:

Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։