Սերժ Սարգսյանն իր քաղաքական թիմի հետ մասնակցելու է սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին հայտնել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:

«Սերժ Սարգսյանը իր քաղաքական թիմի և աջակիցների հետ մասնակցելու է հանրահավաքին»,-ասել է նա:

Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։