Եվրախորհրդարանում հայտարարել են, որ աֆրիկյան հեղաշրջումները հակասում են ԵՄ շահերին

Աֆրիկայում ռազմական հեղաշրջումները հակասում են ԵՄ շահերին, ինչի կապակցությամբ միավորումը պետք է աջակցի նրանց, ովքեր կիսում են եվրոպական արժեքները: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն Եվրամիության 27 երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստին ժամանելուց հետո։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ամբողջ աշխարհում և ամբողջ Եվրոպայում ժողովրդավարությունները հարձակման են ենթարկվում։ Մենք տեսանք մի շարք ռազմական հեղաշրջումներ Աֆրիկայում, որոնք սպառնում էին ժողովրդավարությանը և պետությունների և կառավարությունների ընտրված ղեկավարներին: Այդ գործողությունները հակասում էին մեր շահերին, մեր արժեքներին ու սկզբունքներին։ Մենք պետք է ամրապնդենք մեր առաջատար դերը, մեր միասնականությունը և աջակցենք այն մարդկանց, ովքեր կիսում են նույն արժեքները»,-ասել է նա։

Այս կապակցությամբ ԵԽ կոմիտեի ղեկավարը հանդես է եկել եվրոպական պաշտպանական միության մարմնավորման ուղղությամբ աշխատանքների շարունակման օգտին։