Մեր երախտագիտությունն ենք հայտնում Փարիզին և մյուս շրջաններին՝ Արցախին և նրա ժողովրդին անդավաճան աջակցելու համար. ԱՀ ԱԳՆ

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Փարիզին և Ֆրանսիայի տարբեր շրջաններին՝ Արցախին ու նրա ժողովրդին անդավաճան աջակցելու համար։ Այս մասին X-ի (նախկին Twitter) իր էջում հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

«Անն Իդալգոյի և այլ ընտրված պաշտոնյաների ղեկավարած նախաձեռնությունը հույս է ներշնչում, որ միջազգային հանրությունը կմիավորվի Արցախի հետ ամուր համերաշխության գաղափարի շուրջ»,-ասված է հայտարարությունում: