ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Բիշքեկում կքննարկեն ՀՕՊ համակարգերի ֆինանսավորման հարցը
Համագործակցության երկրների հակաօդային պաշտպանության համակարգի ֆինանսավորման հարցը կքննարկվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը, փոխանցում է Sputnik Беларусь-ը։
Այսօր Մինսկում՝ ԱՊՀ կենտրոնակայանում, տեղի է ունենում Համագործակցության կանոնադրական մարմիններում մշտական ներկայացուցիչների հանդիպումը, որում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը։
«Այսօր անհրաժեշտ կլինի ձևավորել օրակարգի հիմնական ողնաշարը»,- ասել է Լեբեդևը։
Մի շարք հարցեր արդեն մասամբ ձևավորվել են։