«էս ի՞նչ հաշիվ ա»

Բաքվից Ստեփանակերտ է ուղևորվել երկու մեծ բեռնատար, 40 տոննա բեռով: Ըստ ադրբեջանական աղբյուրների հումանիտար օգնությունն ուղարկում է Կարմիր կիսալուսնի կազմակերպությունը, երևի Կարմիր խաչի նման մի կառույց է: Հաղորդում են, որ հետո պատրաստ են նորից ուղարկել: Այ քեզ արևելյան խորամանկություն, այ քեզ դիվանագիտություն: Սա նպատակ ունի ըստ իրենց մտածելակերպի՝ դիմակազերծել հայերի կազմակերպած կեղծ հումանիտար աղետը: Հիմա, եթե երկու բեռնատարները Աղդամից մտան Ստեփանակերտ, առաջին ճեղքման փորձը կհաջողեն: Շուտով Կոռնիձոր մոտ տեղ կհասնեն նաև ֆրանսիական բեռնատարները, ասում են օգոստոսի վերջերին: Այսպիսով Արցախի սահմաններին հումանիտար բեռների խցանում է, Արցախի ներսում հումանիտար աղետ, անցակետում երիտասարդների առևանգում, սահմաններում կրակոցներ և զոհեր, Երևանում քաղաքային ընտրություններ, իսկ մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մոնիտորինգ: Նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակազրկում որքան հնարավոր է, որն ավելի ցցուն է դառնում Մակրոնի հրապարակային հայանպաստ ելույթներից: Դե եկ վարդապետ ու մի խենթանա: Ինչպես կասեր հանրահայտ 01-99 ֆիլմի հերոսը՝ «էս ի՞նչ հաշիվ ա» կամ «մի հատ կանգնեք տեսնենք ով ում բարեկամն ա»:

Քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից