Բելառուսում լեհ գործակալ է ձերբակալվել

Բելառուսի պետանվտանգության կոմիտեն ձերբակալել է Լեհաստանի կողմից հավաքագրված բելառուսցուն, որը պաշտպանության ոլորտի մասին տվյալներ էր փոխանցում արտասահման, հայտնել է ՕՆՏ պետական հեռուստաալիքը:

«Պետանվտանգության կոմիտեի աշխատակիցները ստիպել են ձախողել օտարերկրյա հատուկ ծառայություններին, մասնավորապես Լեհաստանին։ Այժմ հաստատվել է, թե ինչ եղանակներով է Վարշավան հավաքագրում բելառուսներին, ինչ դեր են խաղում դեսպանատունն ու հյուպատոսությունները։ Գործընթացը տևել է մի քանի ամիս։ Գլխավոր հերոսը հավաքագրված լրագրող և բլոգեր է», – հայտնել է հեռուստաալիքի հաղորդավարը

ՕՆՏ-ի տվյալներով ՝ տղամարդը մի քանի տարի տեղեկատվություն է հավաքել և հաշվետվությունների տեսքով այն ուղարկել պատվիրատուին։ Գործակալը տարբեր աղբյուրներից ստացել է տվյալներ, որոնք վերաբերում են անվտանգության ոլորտին, ինչպես նաև ռազմական և պաշտպանական թեմաներին։

«Օտարերկրյա հատուկ ծառայությունները դրա համար գումար են վճարել, այլ բարիքներով են ապահովել և աշխատանքի համակարգման համար ներգրավել իրենց դեսպաններին ու հյուպատոսներին», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: