Ադրբեջանցի ահաբեկիչները բիրտ ուժ են կիրառել արցախցի երիտասարդների նկատմամբ

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություն, որ այդ երկրի գլխավոր դատախազությունը ձերբակալել է 3 արցախցի ֆուտբոլիստի, որոնց նկատմամբ սանկցիա է կիրառվել՝ տասնօրյա կալանք, որից հետո արտաքսվելու են:

Ականատեսները վկայում են, որ Բաքվի ահաբեկիչները Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում  բիրտ ուժ են կիրառել, գոռացել են, հրել են տղաներից մեկին, անգամ հրացանի կոթով հարվածել են գլխին։ «Տղաներն օգնություն էին կանչում՝ «Помоги мне», իսկ ռուս խաղաղապահները տեղից ընդհանրապես չեն շարժվել»,-պատմել է անցակետն անցած քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Ապա հայտնի դարձավ, որ Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում առևանգել են 3 հայ երիտասարդների` «ադրբեջանական դրոշը 2021թ․պղծելու պատճառով»։