ՀԱՊԿ ընդլայնումը չի բացառվում. ՀԱՊԿ շտաբի պետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը չի բացառել կազմակերպության հետագա ընդլայնումն ու դիտորդների ցուցակի համալրումը։

«Մենք սկզբունքորեն պատրաստ ենք ընդունել Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից և այլ մայրցամաքներից գործընկերներ և դիտորդներ: Մեկ շաբաթ առաջ մենք կարո՞ղ էինք հստակ ասել, թե ինչպիսին կլինի BRICS-ի կազմը, ես անձամբ չէի կարող: Նույնը կարող է լինել ՀԱՊԿ-ի հետ»,- ասել է նա ճեպազրույցում։