Հունաստանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետրիտիսը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների նպատակով, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։

Հաղորդվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Գիորգոս Գերապետրիտիսը կքննարկեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային այլ հարցեր:

Հիշեցնենք, որ Թուրքիան բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Հունաստանի դեմ, այդ թվում՝ երկրի նախագահի մակարդակով, միաժամանակ Միջերկրական ծովում սադրանքներ ձեռնարկելով։

Բացի դրանից, Թուրքիան օկուպացրել է հունական Կիպրոսի հյուսիսում գտնվող տարածքի գրեթե 40 տոկոսը՝ ներխուժելով երկիր 1974 թվականին։