ՌԴ ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ի հարձակումը Մոսկվայի վրա

Մոսկվայի մարզի Լյուբերեցիի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվային մոտեցող անօդաչու թռչող սարք են ոչնչնացրել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այսօր ՀՕՊ ուժերը Լյուբերեցիի շրջանում ոչնչացրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք։ Նախնական տվյալներով՝ տուժածներ ու ավերածություններ չկան։ Դեպքի վայրում արտակարգ ծառայություններն են աշխատում»,- ասել է նա։

Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տեղեկությունը՝ հստակեցնելով, որ ահաբեկչության փորձը կասեցվել է առավոտյան 04:30-ին: