Բացահայտվել ու կանխվել է Իրանից Հայաստան մոտ 2 կգ մարիխուանայի մաքսանենգության փորձը (տեսանյութ)

Իրանի քաղաքացին փորձել է Իրանից Հայաստան տեղափոխել մոտ 2 կգ մարիխուանա տեսակի թմրանյութ։ Հայտնաբերված թմրամիջոցը տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեին: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը:

«Տրանսպորտային միջոցի զննության արդյունքում ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց միջից մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մետաղյա գլանաձև տարաներ։ Դրանցից յուրաքանչյուրում առկա է եղել թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներով 5 փաթեթ, որոնք լցված են եղել մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգվածով։ Ընդհանուր քաշը կազմել է 1820 գրամ»,– ասված է հաղորդագրությունում:

Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում, փոխարինված զանգվածներով մետաղյա էլեկտրական պոմպերը ստանալուց անմիջապես հետո, թմրանյութերի մաքսանենգություն կատարելու մեջ անմիջական ծագած հիմնավոր կասկածով Երևանի Տիգրան Մեծիպողոտայից ձերբակալվել ԻԻՀ քաղաքացի Ս․Կ-ն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)։