ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, ողջունելով ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրության առիթով, «ակնկալում է Արցախի և հայ ժողովրդի հետ ԱՄՆ-ի կապերի հետագա ամրապնդմանն ուղղված աշխատանքների շարունակություն»: