Ստեփանակերտի մանկապարտեզի տնօրենն անձամբ իրականացրեց երեխաների թխվածք ուտելու երազանքը

Արցախի նախագահի նախկին խորհրդական Լուսինե Ղարախանյանը հրապարակել Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Լարիսա Վլադիմիրի Առստամյանի լուսանկարն ու գրել.

«Երեխաների` թխվածք ուտելու երազանքն այսօր անձամբ իրականացրեց տանն ունեցած վերջին ռեսուրսներով։ Սա էլ երեխաների մանկությունը պաշտպանելու իր տարբերակն է։ Նաև մարդկային այս որակների միջոցով ենք հաղթահարելու անվերջություն թվացող այս մղձավանջը։

Եկե՛ք իրար օգնենք, կիսվենք ունեցածով, հավատանք մեկմեկու և յուրաքանչյուրս մեր ձևով փրկենք իրար։

Պաշարված Արցախ։ Օր 242։
Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը ուշի-ուշով հետևող սադիստներ»։