Թուրքիայի նախագահ Էրդողանը փոխել է երկրի 81 նահանգներից 57-ի նահանգապետներին. պատճառը հայտնի չէ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է երկրի 81 նահանգներից 57-ի նահանգապետներին։ Պատճառը հայտնի չէ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է այս շաբաթ Կառավարության և Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստերից հետո։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Էրդողանի հրամանով փոխվել են Թուրքիայի 52 նահանգների անվտանգության վարչությունների ղեկավարները։