Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջադրում է Անկարան․ Սիրիայի նախագահ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջադրում է Անկարան։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը մեջբերում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խոսքը․

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջադրում է Անկարան։ Ներկա իրավիճակում նրա հետ բանակցություններ սկսելը կնշանակի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիայի ճանաչում։ Անկարան պատասխանատվություն է կրում խաղաղ բնակչության դեմ ավազակախմբերի գործողությունների համար»։