Հունաստանի ԱԳ նախարարին ներկայացրել եմ ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ քայլերի կարևորությունը

Հեռախոսազրույց եմ ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսի հետ` «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բարձր գնահատելով միջազգային գործընկերների նպատակաուղղված կոչերը՝ ընդգծել եմ Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շրջափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հանձնարարականների կատարման և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա նշել է նաև, որ մտքեր են փոխանակել երկկողմ գործընկերության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ։