Իսպանիայի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ՀՀ ԱԳ նախարարը մանրամասնել է ԼՂ հումանիտար ճգնաժամի հետևանքները

Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը Արարատ Միրզոյանը ներկայացրել է Իսպանիայի գործընկերոջը, տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարի՝ Twitter-ի գրառումից։

Խոսե Մանուել Ալբարեսի հետ հեռախոսազրույցում Միրզոյանը մանրամասնել է հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները բնակչության համար՝ ներառյալ 30 հազար երեխայի, 20 հազար տարեցի և 9 հազար հաշմանդամություն ունեցող մարդկանց։

Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակումը վերացնելու հրատապ անհրաժեշտությունը։