Նիգերի զինվորականները ECOWAS-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին չեն թողել մտնել Նիգեր

Նիգերի զինվորականները արգելել են Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միությանը (ECOWAS), Աֆրիկյան միությանը և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին մուտք գործել երկիր: Ապստամբները մերժել են պատվիրակությունների՝ Նիգեր մտնելու խնդրանքը: Տեղեկացնում է rbc.ru-ն:

Նիգերի ապստամբների հետ միջազգային հանրության անունից բանակցություններ վարելու որոշումը ECOWAS-ի, Աֆրիկյան միության և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կայացրել էին երեկ։