Արցախի տարածքում օգոստոսի 9-ին կանխատեսվում է մինչև +41° տաքություն

Արախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը զգուշացնում է, որ վաղը` օգոստոսի 9-ին, հանրապետության տարածքում կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում։ Գիշերը կանխատեսվում է +21…+23, իսկ ցերեկը` +36…+41° տաքություն։

«Ուշադրությու’ն

Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը մարդու մարմնի վրա համարվում է վտանգավոր, և առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ` առաջացնելով արևային այրվածք, արևահարություն։

Անհրաժեշտ է հիշել, որ օրվա ամենաշոգ ժամերին (11:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները»,-նշում են ծառայությունից։