Ալիևն այցելել է Ղազախի շրջան

Թշնամական երկիր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի արևմտյան շրջաններ կատարած շրջագայության ընթացքում այսօր այցելել է Տավուշի մարզից 10 կմ հեռավորության վրա գտնվող Չայլը գյուղ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ալիևը այստեղ մասնակցել է Չայլը-Ղարափափախ ճանապարհի բացմանը, որը միմյանց է կապում Ղազախի շրջանի՝ Հայաստանին սահմանակից այս երկու բնակավայրերը։

Ուղևորության ընթացքում Բաքվի բռնապետն այցելել է նաև Ղազախում տեղակայված համանուն առանձին սահմանապահ դիվիզիայի կայազորային համալիր։